![](/banners/BeFunky-design.jpg)
Ասկերանի շրջանում քաղաքացի է կորել
![](https://168.am/wp-content/uploads/2015/11/txamard3.jpg)
Հոկտեմբերի 25-ին ժամը 00:14-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Կարմիր գյուղ համայնքի բնակիչ Վ. Հ.-ն հոկտեմբերի 24-ին ժամը 17:00-ի սահմաններում տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Ըստ հարազատների Վ.Հ.-ն տառապում է սկլերոզ հիվանդությամբ: Ասկերանի ՀՓՄ-ին կից Սարուշենի ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են Կարմիր գյուղ համայնքի տարածք՝ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Ժամը 09:00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: