Բաժիններ՝

«Մխիթարյանը վիրավորել է Մոուրինիոյին». Metro

Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ: Միջազգային պարբերականները հատկապես ուշադրություն են դարձրել նրան, թե ինչպես են քվեարկել եվրոպական գրանդների ֆուտբոլիստները:

Metro պարբերականի ուշադրությունը գրավել է այն, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Լավագույն մարզիչ անվանակարգում չի ընտրել Ժոզե Մոուրինիոյին:

Պարբերականը գրում է, որ օրինաչափ է, որ ֆուտբոլիստները լավագույն եռյակում առաջին հորիզոնականում նշում են իրենց ակումբի մարզչին: Պարբերականը բերում է Էդեն Ազարի օրինակը, ով քվեարկել է Անտոնիո Կոնտեի օգտին: «Մխիթարյանը վիրավորել է Մոուրինիոյին»,- գրում է պարբերականը:

Նշենք, որ Մխիթարյանը, որպես լավագույն մարզիչ, ընտրել էր Զինեդին Զիդանին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031