
Անչելոտին կարող է փոխարինել Կոնտեին «Չելսիում»

«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչը կարող է գլխավորել «Չելսին»: Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին ավելի վաղ հեռացվեց Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից, որն արդեն գտել է նրա փոխարինողին՝ ի դեմս Յուպ Հայնկեսի:
Ինչպես հաղորդում է Express.co.uk-ը, Կարլոն հիմա Անտոնիո Կոնտեի փոխարինման հիմնական հավակնորդն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Կոնտեն կարող է լքել «թոշակառուներին»:
Հիշեցնենք, որ 2009-11թթ. Անչելոտին արդեն գլխավորել է «Չելսին»: Տվյալ պահին լոնդոնցիները զբաղեցնում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը