Բաժիններ՝

Google Play-ում արդեն կարելի է գործարկել հավելվածը՝ առանց բեռնելու

Googe Play-ում արդեն իսկ հնարավոր է գործարկել հավելվածը՝ առանց բեռնելու: Պարզապես անհրաժեշտ է ընտրել «Փորձել հիմա» հրամանը:

Հավելվածները փորձելու տեխնոլոգիան կոչվում է  Instant Apps:  Google-ը ներկայացրել է այն դեռևս 2016 թվականին Google I/O համաժողովի ընթացքում, սակայն այն փորձարկվում է միայն հիմա:

Այս գործառույթը դեռևս փորձարկվում է և դեռևս հասանելի չէ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Միայն մի քանի հավելվածներ են այժմ տեղադրել այս հնարավորությունը, մասնավորապես՝ Skyscanner, Red Bull TV, BuzzFeed:

Instant Apps-ն անհրաժեշտ է հատկապես այն հավելվածների դեպքում, որոնք հազվադեպ են օգտագործվում: Դրանք բեռնելու և տեղադրելու փոխարեն՝ պարզապես անհրաժեշտ կլինի բացել և օգտագործել այն օնլայն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս