
Գազատարը վնասվել է. դադարեցվել է Դիլիջանի գազամատակարարումը

«Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ սողանքի հետեւանքով վնասված մայրուղային գազատարի վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ս.թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ից դադարեցվել է Դիլիջան քաղաքի գազամատակարարումը:
Վթարավերականգնման աշխատանքների ծավալի ճշգրտումից հետո գազամատակարարման վերականգնման ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի: