«Վարչապետը դառնում է գերագույն գլխավոր հրամանատար, իսկ այն հարցերը, որ նա չի կարգավորում, մնում է պաշտպանության նախարարի վրա». Վիգեն Սարգսյան

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններն ու լրացումները:

Նրա խոսքով` օրենքը համապատասխանեցվում է ՀՀ Սահմանադրությանը, միաժամանակ դրանում միավորվում են գործող «Պաշտպանության մասին» ու «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» ՀՀ օրենքները.

«Պաշտպանության գրեթե բոլոր ոլորտներում կատարվում են փոփոխություններ»:

Ըստ նրա` պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի հետ կապված հարաբերությունները սահմանվել են ՀՀ կիսանախագահական կառավարման համակարգի շրջանակներում՝ համապատասխան գործընթացների կազմակերպման և ապահովման ուղղահայացը կառուցելով ՀՀ Նախագահի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի, իրավասությունների հիման վրա: ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գործընթացները սահմանել խորհրդարանական կառավարման համակարգին համապատասխան: Այդ նպատակով, Վ.Սարգսյանի խոսքով, օրենքը պետք է ուժի մեջ մտնի մինչև հաջորդ տարի ապրիլ:

Կարդացեք նաև

«Վարչապետը դառնում է գերագույն գլխավոր հրամանատար, իսկ այն հարցերը, որ նա չի կարգավորում, մնում է պաշտպանության նախարարի վրա»,- նշեց նախարարը:

Օրինակ` ՊՆ-ին է փոխանցվում զորահավաքի կազմակերպումը, կրճատվում է զինկոմիսարիատների թիվը:

Տեսանյութեր

Լրահոս