Կիրա Նայթլին դարձել է Chanel-ի նոր հավաքածուի դեմքը
Chanel ֆրանսիական նորաձեւության տունը ներկայացրել է զարդերի Gallery նոր հավաքածուն: Այդ մասին հաղորդվում է բրենդի մամուլի տեղեկագրում: Ոսկերիչներն օգտագործել են Chanel-ի դասական մոտիվները եւ ստեղծել 12 զարդ՝ մատանիներ, ականջօղեր, թեւնոցներ, կախազարդեր եւ սոտուարներ:
Դրանց ձեւը ներշնչված է ժողովրդականություն վայելող 2.55 մոդելի պայուսակի շղթա-գոտու օղակներով եւ Փարիզի Վանդոմի հրապարակի ութանկյուն ձեւով, որտեղ գտնվում են ոսկերչական հայտնի մակնիշների խանութները: Gallery Collection շարքի նոր մոդելները թողարկվելու են յուրաքանչյուր երկու տարին մեկ: Հավաքածուի դեմքը դարձել է դերասանուհի Կիրա Նայթլին: Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում:
Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ: Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը:
1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն: