Գիտնականները կարևորել են ծերացման և ֆիզակտիվության բացակայության հետևանքների տարբերակումը
Տրանսպորտում տեղը տարեցներին զիջելով՝ մենք գործնականում վնասում ենք նրանց առողջությանը: Այս պնդումով հանդես են եկել մի խումբ բրիտանացի գիտնականներ՝ վիրաբույժ-օրթոպեդ Սքարթելթ ՄաքՆելլիի գլխավորությամբ։
Նա եւ իր գործընկերները British Medical Journal հանդեսում ուսումնասիրություն են հրապարակել տարեց մարդկանց համար ֆիզիկական ակտիվության եւ սոցիալական ապահովության միջեւ փոխադարձ կապի թեմայով:
Գիտնականները կոչ են նում տարբերակել ծերացման եւ ֆիզիկական ակտիվության բացակայության հետեւանքները եւ նշում են, որ տարիքով մարդիկ միանգամայն ի զորու են մշտական վարժությունների օգնությամբ «երիտասարդանալ» տասը տարով:
«Մեզ հարկավոր է ծերացման համեմատ խրախուսել ակտիվությունը, այլ ոչ թե մարդկանց հանգստանալու կոչ անել,-հայտարարել է ՄաքՆելլիի գործընկեր, պրոֆեսոր Մուիր Գրեյը:-Եվ մի լավ մտածեք, նախքան ավտոբուսում կամ գնացքում տեղը տարեցներին զիջելը: Կանգնելը հիանալի վարժություն է նրանց համար»: «Մեծահասակների բազմաթիվ հիվանդություններ կապված են ոչ թե տարիքի, այլ ակտիվության բացակայության հետ: Որքան շատ ենք վարժություններ անում, այնքան ավելի լավ»,-նշել է ՄաքՆելլին:
Նրա խոսքով՝ նույնիսկ այն տարեցները, որոնք բուժվելու են ուղարկվում ստացիոնար, պետք է ջանան ժամանակ գտնել կքանստելու կամ միջանցքներով զբոսնելու համար: ՄաքՆելլին եւ նրա գործընկերները նաեւ նշել են, որ հասարակությունը պետք է փոխվի այնպես, որ միջին եւ ավագ տարիքի մարդիկ ակտիվ հանգստի ավելի շատ հնարավորություններ ունենան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: