
Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Արփինե Դալալյանը դարձավ Եվրոպայի մինչև 20 տարեկանների չեմպիոն:
90 + կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը պոկեց 97 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր, այնուհետ հրեց 131 կգ և նորից փոքր ոսկե մեդալ նվաճեց: Երկամարտի 228 կգ արդյունքով Դալալյանը դարձավ մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն: