
Շամպինիոնով պատրաստված կարտոֆիլային ապուր-խյուս

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում.
Կալորիականություն – 418 կկալ
Սպիտակուցներ – 11.5 գ
Ճարպեր – 20.8 գ
Ածխաջրեր – 50.1 գ
Բաղադրիչներ
1. Կարտոֆիլ – 7 հատ
2. Շամպինիոն – 300 գ
3. Սոխ – 1 հատ
4. Սերուցք (20 տոկոսանոց) – 200 մլ
5. Կարագ – 20 գ
6. Աղ՝ ըստ ճաշակի
7. Կանաչի – 10 գ
Պատրաստման եղանակը
1. Կարտոֆիլը մաքրել, կտրատել քառակուսիների, վրան ջուր լցնել այնպես, որպեսզի կարտոֆիլն ամբողջությամբ ծածկվի: Ջրին աղ անել:
2. Թավայի մեջ հալեցնել կարագը և տապակել մանր կտրատված սոխը: Հետո խոշոր չափերի կտրատել սունկը և ավելացնել սոխի վրա: Մի թեթև տապակել:
3. Տապակած սոխն ու սունկն ավելացնել թասի մեջ պատրաստված կարտոֆիլին և մի փոքր նորից եփել՝ ժամանակ առ ժամանակ խառնելով:
4. Արգանակը լցնել առանձին թասի մեջ: Կարտոֆիլասնկային զանգվածը հարել բլենդերով: Դրանից հետո ստացված խյուսին ավելացնել արգանակն այնքան, որպեսզի ստացվի ավելի ջրիկ:
5. Ստացված ապուր-խյուսը դնել կրակին, տաքացնել՝ անընդհատ խառնելով: Ավելացնել սեուցքը և լավ խառնել: Հասցնել եռման, վերցնել կրակից:
6. Մատուցել՝ զարդարելով կանաչիով և կտրատված սնկով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը