Բաժիններ՝

Խարկովում 5 մարդու կյանք խլած վրաերթի հեղինակ 20-ամյա աղջկա նկատմամբ խափանման ﬕջոց է ընտրվել երկամսյա կալանքը

Խարկովում 5 մարդու մահվան պատճառ դարձած վրաերթի հեղինակ 20-ամյա Ելենա Զայցեվայի նկատմամբ որպես խափանման ﬕջոց է ընտրվել երկամսյա կալանքը՝ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Դատավճիռը հրապարակել է դատավոր Սվետլկանա Մուրատովան: «Դատավճիռը ենթակա է անհապաղ կատարման»,- հայտարարել է դատավորը: Նա նաև հավելել է, որ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ﬔղադրյալի կողﬕց: Մեղադրյալի փաստաբանը զերծ է ﬓացել դատավճռի վերաբերյալ ﬔկնաբանություններ անելուց:

Մեղադրյալ Ելենա Զայցեվան դատավճիռը լսելուց հետո չի կարողացել զսպել արցունքները: Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:

Հոկտեմբերի 18-ին Խարկովի Մեչնիկով և Սٳմսկայա փողոցների խաչﬔրուկում 20-ամյա Ելենա Զայցեվան Lexus մակնիշի ﬔքենայով ﬔծ արագությամբ անցել է ﬔքենաների շարժն արգելող կարﬕր լույսի տակ, հարվածել Volkswagen Touareg և դուրս եկել երթևեկելի գոտուց՝ վրաերթի ենթարկելով 11 մարդու, որոնցից 5-ը՝ 4 երիտասարդ աղջիկ և ﬔկ տղամարդ, տեղում մահացել են: Տուժածները, որոնց թվում նաև հղի կին կա, տեղափոխվել են հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031