Բաժիններ՝

ՄԻՊ-ի ներկայացուցիչները կրկին այցելել են Ներսես Պողոսյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները հոկտեմբերի 20-ին կրկին այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիﬓարկ և հանդիպել Ներսես Պողոսյանին։ Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազﬕց՝ հավելելով. «Այցի ընթացքում արձանագրվել է, որ Ն. Պողոսյանը պահվում է նույն խցում, որտեղ պահվում էր ﬕնչև հացադուլ հայտարարելը:

Առանձնազրույցի ընթացքում Ն. Պողոսյանը նշել է նաև, որ հարևան խուց է տեղափոխվել դատապարտյալ, ով անընդﬔջ բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցնում խցերում պահվող բոլոր անձանց հասցեին: Խնդիրն անﬕջապես քննարկվել է քրեակատարողական հիﬓարկի վարչակազﬕ հետ, ինչի արդյունքում նշված դատապարտյալը տեղափոխվել է այլ խուց:

Ն. Պողոսյանը կրկին նշել է առողջական խնդիրների մասին՝ գլխացավեր, ճնշման տատանուﬓեր, ոտքերի այտուցվածություն, ինչպես նաև ցավեր ստամոքսի և երիկաﬓերի շրջանում: Պաշտպանի ներկայացուցիչներն ուսուﬓասիրել են նաև Ն. Պողոսյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերն ու նրա պահման պայմանները: Ներսես Պողոսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտական կապի ﬔջ է փաստաբան Ա. Պապիկյանի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս