Բաժիններ՝

Հայտնի է դարձել «Աստղային պատերազմների» հերոսի՝ Հան Սոլոյի մասին ֆիլմի անվանումը

«Աստղային պատերազմներ» կինոէպոպեայի գլխավոր հերոսներից մեկի՝ Հան Սոլոյի մասին ֆիլմն անվանում է ստացել. այն կոչվելու է «Սոլո. աստղային պատերազմների պատմություն»: Այդ մասին Twitter-ում հայտնել է ֆիլմի ռեժիսոր Ռոն Հովարդը:

Հովարդը հրապարակել է տեսանյութ, որտեղ մեծ բրդոտ թաթերը նրան ցուցանակ են հանձնում՝ վերնագրով: «Կտեսնվենք հաջորդ տարի»,-ասում է ռեժիսորն այն բանից հետո, երբ շրջում է ցուցանակը: CBS News հեռուստաալիքի տվյալներով՝ նոր ֆիլմը պատմելու է սկսնակ մաքսանենգ եւ օդաչու Հան Սոլոյի պատմությունը, որին մարմնավորելու է դերասան Օլդեն Էրենռայքը:

«Սոլո. աստղային պատերազմների պատմությունը» երեք սփին-օֆֆերից երկրորդը կդառնա «Վտարակ-մեկ. աստղային պատերազմներ» ֆիլմից հետո: Սպասվում է, որ Հան Սոլոյի մասին ֆիլմը կինոթատրոնների էկրաններ կբարձրանա հաջորդ տարվա մայիսի 25-ին: Օրիգինալ կինոսագայում Սոլոյին մարմնավորվել է հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս