Բաժիններ՝

«Լեսթերը» հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Քրեյգ Շեքսպիրին

Քրեյգ Շեքսպիրը պաշտոնապես հեռացվեց «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնից: «Լեսթերը» պաշտոնական կայքը հաստատեց, որ Քրեյգ Շեքսպիրը հեռացվել է «աղվեսների» գլխավոր մարզչի պաշտոնից:

Հաղորդվում է, որ «Լեսթերի» ղեկավարության համար վերջին կաթիլը դարձել է 8-րդ տուրում «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղում գրանցած ոչ-ոքին (1:1):

Շեքսպիրը նշանակվել էր «Լեսթերի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար փետրվարին՝ Կլաուդիո Ռանիերիի հեռացումից հետո: 2016-17թթ. մրցաշրջանի ավարտից հետո անգլիացի մասնագետը գլխավորեց թիմը մշտական հիմունքներով:

2017-18թթ. մրցաշրջանի 8 տուրերից հետո «Լեսթերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը: «Աղվեսները» տարել են 1 հաղթանակ և հավաքել են ընդամենը 6 միավոր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս