Գևորգ Ղազարյանը հույս ունի խաղադաշտ վերադառնալ նոյեմբերի վերջին
Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմու»-ի հարձակվող Գևորգ Ղազարյանը մանրամասներ է ներկայացրել իր առողջական վիճակի մասին: Ֆուտբոլիստն իր առողջական վիճակի վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Դեռևս մարզվում եմ անհատական ծրագրով, որն առաջարկել են Գերմանիայի բարձրակարգ վերականգնողական կենտրոններից ﬔկի ֆիզիոթերապևտները` համագործակցելով «Մարիտիմու»-ի բժշկական անձնակազﬕ հետ: Սեպտեմբերի 21-ից կրկին բուժզննում եմ անցել Գերմանիայում, ինչի արդյունքում այս ժամանակահատվածի համար ոտքիս վիճակը գնահատվել է բավարար և կազմվել նոր ծրագիր ﬕնչև նոյեմբերի սկիզբ` այն հույսով, որ կսկսեմ մարզվել հիﬓական կազﬕ հետ, բայց որոշ սահմանափակուﬓերով»,- գրել է Գևորգ Ղազարյանը:
Ֆուտբոլիստը ևս ﬔկ բուժզննում կանցնի նոյեմբերի վերջին: Նա հույս է հայտնել, որ դրանից հետո ամբողջովին պատրաստ կլինի խաղադաշտ դուրս գալուն: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, հայ երկրպագուներին, «Մարիտիմու»-ին և նրա երկրպագուներին` իմ կողքին գտնվելու և ինձ աջակցելու համար»,- գրել է Ղազարյանը:
Գևորգ Ղազարյանը ﬖասվածք էր ստացել Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի Հայաստան-Ղազախստան խաղի ընթացքում: