Բաժիններ՝

«Հյուսիսային պողոտայի շենքերը չպետք է բարձր լինեին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքից»

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը, ով մասնակցում էր ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներին, իր զեկույցում անդրադարձ կատարեց քաղաքաշինության ոլորտում առկա խնդիրներին: Նա, մասնավորապես, որակեց Երեւանի վերջին տարիների կառուցապատումը բացարձակ հակաէկոլոգիական եւ նշեց, որ այն բարձրացրել է աղետների ռիսկերը:

«Ըստ Կառավարության նախնական որոշման՝ Հյուսիսային պողոտայի շենքերը չպետք է բարձր լինեին Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքից, բայց այսօր տեսնում ենք, թե ինչ բազմահարկեր են այնտեղ: Կարծես այդ բազմահարկերը հատուկ կառուցվում են հենց դպրոցների կողքին՝ հաճախ մի քանի մետր հեռավորությամբ»,- նշեց բնապահպանը՝ ընդգծելով, որ երկրաշարժերի ժամանակ դրանք անչափ մեծ վտանգ են պարունակում:

Բնապահպանը խոսեց նաեւ պոչամբարներից՝ նշելով, որ Հայաստանում այսօր կա 21 պոչամբար, որոնցից ոչ մեկը որեւէ ստանդարտի չի համապատասխանում:

«Ախթալայի պոչամբարը, օրինակ, շատ մոտ է դպրոցին, կողքը խմելու ջրի աղբյուրն է»,- ասաց բնապահպանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031