adidas Originals-ը մարզակոշիկների նոր մոդելներ է ներկայացրել
adidas Originals մակնիշը ներկայացրել է AF 1.3 PK եւ AF 1.4 PK մարզակոշիկների նոր մոդելները: Դրանց ստեղծմանը ընկերությանը ոգեշնչել է Գերմանիայի համերկրային ոստիկանության GSG 9 հատուկ նշանակության ստորաբաժանումը: Այդ մասին հայտնել է HighSnobiety-ը:
Նոր մարզակոշիկներն արտաքնից հիշեցնում են գերմանական հատուկ նշանակության ստորաբաժանումների անդամների կոշիկը: 1.3 մոդելն իրենից ներկայացնում է ճտքավոր մարզակոշիկներ, որը քուղով կապվում է ամբողջ երկայնքով:
Նշվում է, որ հատուկ տեխնոլոգիան թույլ չի տալիս, որ ոտքերը քրտնեն, ինչպես նաեւ հեշտացնում է ճանապարհի տարբեր խոչընդոտների հաղթահարումը: 1.4 մարզակոշիկները ցածր են եւ անջրաթափանց, դրանք ստեղծվել են երեք գույնով: Բրենդն ընդգծում է, որ կոշիկն իդեալական է ձմռանը վազելու համար:
Մոդելը վաճառքում կհայտնվի ընթացիկ տարվա հոկտեմբերի 19-ին: adidas Originals մակնիշը Adidas AG ընկերության ստորաբաժանումն է: Որպես ինքնուրույն ուղղություն առանձնացել է 2001 թվականին եւ մասնագիտանում Է sport casual եւ «մարզական շիկ» ոճի նորաձեւ հագուստի բնագավառում: