Բաժիններ՝

ՊՍԺ-ն ցանկանում է ամռանը ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին

Փարիզեցիները դեմ չեն ուժեղացնել դաշտի կենտրոնը: «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն հետաքրքրել է ՊՍԺ-ին: Ֆրանսիական ակումբը կաշխատի ձեռք բերել ֆուտբոլիստին 2018թ. ամռանը:

Ըստ Le Parisien-ի տեղեկության՝ ՊՍԺ-ն Կանտեին դիտարկում է՝ որպես Տիագու Մոտային փոխարինող: Ընդ որում, ակումբը զգուշանում է ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված պրոբլեմից:

Կանտեն «Չելսի» տեղափոխվեց 2016թ. ամռանը «Լեսթերից», 35.8 մլն եվրոյով:
Ֆրանսիացին ԱՊԼ-ի կրկնակի չեմպիոն է: Ն’Գոլոյի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս