
Արգենտինայի հավաքականի մարզմանը մասնակցել են միայն Մեսսին և Մասկերանոն

Արգենտինայի հավաքականին սպասվում է վճորոշ մենամարտ: Միայն վերջին խաղում հաղթելու դեպքում արգենտինացիները կարող են դուրս գալ Աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ:
Վճռորոշ խաղից առաջ Արգենտինայի հավաքականի մարզիչ Խորխո Սամպաոլին առաջարկել է ֆուտբոլիստներին բաց թողնել մեկ մարզում այն դեպքում, եթե նրանք ունեն հանգստի կարիք և կարծում են, որ հանգստանալն իրենց համար կլինի ավելի օգտակար, քան մարզվելը:
Միջազգային մարզական մամուլը գրում է, որ, ի զարմանս մարզչի ակնկալիքների՝ Արգենտինայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներն օգտվել են հանգստի հնարավորությունից, բացի կատալոնական Բարսելոնայի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիից և Խավիեր Մասկերանոյից:
Սիրարփի Աղաբաբյան