
Խոհանոցի գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետևանքով բնակիչներ են թունավորվել

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 02.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1987 թ. ծնված Արփինե Մ.-ն, 2006 թ. ծնված Շողիկ Մ.-ն, 2007 թ. ծնված Լուսինե Մ.-ն, 2010 թ. ծնված Իննա Մ.-ն, 2011 թ. ծնված Արտյոմ Մ.-ն և 1957 թ. ծնված Նվեր Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը՝ ժամը 01.30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետևանքով։
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն: