
«Բարսելոնան» հետաքրքրվում է Մարսիալով

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրությունների շրջանակում: Ինչպես հաղորդում է El Mundo Deportivo-ն, եթե մոտ ապագայում Մարսիալը չհայտնվի «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում, ապա կատալոնական ակումբը կփորձի ձևակերպել ֆուտբոլիստի տրանսֆերը:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Մարսիալը խաղադաշտ է դուրս եկել 6 անգամ՝ խաղադաշտում միջինն անցկացնելով 24 րոպե, և դարձել է 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը