
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում Ֆիլ Նևիլի որդու նկատմամբ

Ֆիլ Նևիլի որդին՝ Հարվին հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների շրջանակում, որի սանն է հանդիսանում նրա հայրը: Ինչպես հաղորդում է Superdeporte-ը, մանչեսթերյան ակումբի սկաուտները հետևում են 14-ամյա կիսապաշտպանի զարգացմանը, ում նկատմամբ իրավունքները պատկանում են «Վալենսիային»:
Հարվի Նևիլը տեղափոխվել է «Վալեսնիա» հոր հետքերով, ով եղել է գլխավոր մարզչի և իր եղբոր՝ Գարի Նևիլի օգնականը: Երկուսի հեռացումից հետո Հարվին մնացել է Իսպանիայում: Ըստ խաղաոճի՝ Հարվի Նևիլին, ով հանդես է գալիս 7-րդ համարի մարզաշապիկով, համեմատում են Դեյվիդ Բեքհեմի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը