
«Անկողնում պառկած ժամանակ ոչ ոք չի սայթաքում». Ճապոնական իմաստնություն

- Մի պահիր հեռացողին, մի վանիր եկածին:
- Արագը դանդաղն է, բայց առանց ընդմիջումների:
- Ճանապարհդ զիջիր հիմարներին և խելագարներին:
- Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամին, քան վատի ընկերը:
- Անգամ, եթե սուրը պետք գա կյանքում մեկ անգամ, պետք է այն միշտ մոտդ պահես:
- Վիշտը պատռված զգեստի պես պետք է թողնել տանը ու նոր միայն դուրս գալ:
- Երբ սեր կա, անգամ հիվանդության հետքերը դեմքին նույնքան գեղեցիկ են, որքան այտերի փոսիկները:
- Անկողնում պառկած ժամանակ ոչ ոք չի սայթաքում:
- Եթե խնդիրը կարելի է լուծել, պետք չէ անհանգստանալ նրա համար, իսկ եթե այն լուծել հնարավոր չէ, անհանգստանալ նրա համար անօգուտ է:
- 10 տարեկանում՝ հրաշք, 20-ում՝ հանճար, իսկ 30-ից հետո՝ սովորական մարդ:
- Մտածում ես՝ որոշիր, որոշում ես՝ մի մտածիր:
- Հարցնելն ամոթ է մեկ րոպեի համար, իսկ չիմանալը՝ ողջ կյանքի:
- Խորը գետերը անձայն են հոսում:
Նյութը հրապարակման պատրաստեց Ս. Պետրոսյանը