
Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչը վճռորոշ խաղից առաջ պաշտոնանկ է արվել

Խորվաթիայի ֆուտբոլային միությունը հայտարարել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Անտե Չաչիչի հեռանալու մասին: Տվյալ որոշումն ընդունվել է հոկտեմբերի 6-ին սեփական հարկի տակ Ֆինլանդիայի ընտրանու հետ 1:1 հաշվով ավարտված խաղից հետո, ինչը հարցականի տակ է դրել Խորվաթիայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու հարցը:
Խորվաթիայի ընտրանու նոր գլխավոր մարզիչ է նշանակվել 50-ամյա Զլատկո Դալիչը, որի նախորդ աշխատավայրը եղել է էմիրաթական «Այլ Այն»-ը:
Հոկտեմբերի 9-ին խորվաթներն ընտրական փուլի վճռորոշ խաղում Կիևում հանդիպելու են Ուկրաինայի հավաքականին:
I խմբի մրցաշարային աղյուսակում Խարվաթիայի ընտրանին ուկրաինացիների հետ նույնքան միավորներով կիսում է երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Իսլանդիային զիջելով երկու միավորով:
Չաչիչը Խորվաթիայի հավաքականը գլխավորել է 2015 թվականի սեպտեմբերին և Եվրո-2016-ում հասել մինչ 1/8 եզրափակիչ փուլ, որտեղ խորվաթները զիջել են Պորտուգալիայի ընտրանուն: