
Ընտրվեց կինեմատոգրաֆիստների միության վարչության 19 անդամ

Կինեմատոգրաֆիստների միության վարչության անդամների թիվը 19 է: Անդամներն ընտրվեցին հոկտեմբերի 7-ին կայացած արտահերթ համագումարում: Վարչության կազմում են Արտյոմ Երկանյանը, Ռուդոլֆ Վաթինյանը, Սիրանուշ Գալստյանը, Միքայել Պողոսյանը և այլք:
Միության անդամ Վիգեն Խաչատրյանն առաջարկեց վարչության կազմում ընդգրկել նաև նախագահի չընտրված երկու թեկնածուներին: «Երեք նախագահ չենք կարող ունենալ, սակայն, կարծում եմ ՝ մյուս երկուսը պետք է ընդգրկվեն վարչության կազմ: Նրանք ևս իրենց ավանդը պետք է ներդնեն հայ կինոյի զարգացման գործում»,- ասաց նա: Սակայն արտահերթ համագումարը չընդունեց նախագահող Ռուդոլֆ Վաթինյանի առաջարկը:
Կինեմատոգրաֆիստների միության 187 անդամներից 145 անդամ կքվեարկի միության նախագահի ընտրության ժամանակ: Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածուներն են Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը և Գևորգ Գևորգյանը: