Ահռելի ծախսեր՝ ավտոմեքենաների վերանորոգման և պահեստամասերի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վանաձորի համայնքապետարանը 2017 թ. գնումների պլանի լրացում է կատարել, որը հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների պլանում:

Ըստ լրացված պլանի՝ համայնքապետարանն այս տարի միայն ավտոմեքենաների սպասարկման, վերանորոգման եւ պահեստամասեր ձեռք բերելու համար ահռելի ծախսեր է նախատեսել: ԲԸԱՀ (Բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու) գնման ձևով համայնքապետարանը ավտոմեքենաների ընթացիկ նորոգման համար նախատեսել է ծախսել 928000 ՀՀ դրամ:

Նույն ընթացակարգով ավտոմեքենաների սպասարկման համար պետական կառույցը կծախսի 996000 ՀՀ դրամ: Գնման պլանում ներկայացվել են նաև տարբեր մակնիշի մեքենաների համար անհրաժեշտ առանձին ծախսերը:

Այսպես՝ «Տոյոտա Քամրի» ավտոմեքենայի պահեստամասեր ձեռք բերելու համար կծախսվի 990000 ՀՀ դրամ: «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի պահեստամասերի համար էլ՝ 986000 ՀՀ դրամ: Իսկ «Վազ 2121–14» ավտոմեքենայի պահեստամասեր գնելու համար կծախսվի 964000 ՀՀ դրամ: «Գազ 3110–101» ավտոմեքենայի պահեստամասերի համար՝ 860000 ՀՀ դրամ: Ավտոմեքենաների սպասարկման, վերանորոգման և պահեստամասեր ձեռք բերելու համար համայնքապետարանն ընդհանուր առմամբ կծախսի 6484000 ՀՀ դրամ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031