
Բողոքի նոր ալիք է հասունանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ բողոքի նոր ալիք է հասունանում:
Բանն այն է, որ առողջապահության նախարարությունը, որը խոստացել էր բանակցել «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ՓԲԸ հետ՝ սակագների վերանայման հարցով, չի իրականացել խոստումը, փոխարենը որոշվել է ֆինանսական այդ բեռը դնել ՀՀ պետական բյուջեի վրա՝ «այդպես ստացվեց»:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում փորձել է արդարանալ. «Հիմա գները իջեցնելու մասին խոսքը չէր գնում: Խոսքը գնում էր այն մասին, թե ինչպես անենք, որ ճնշումը առողջապահական կազմակերպությունների բյուջեի վրա նվազեցնենք: Եվ մեթոդներ գտնվել են սուբսիդիաների միջոցով»: Սուբսիդիաներն էլ, հասկանում եք, տրվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Կարևորը անհայտ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ՓԲԸ չնեղանա»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։