Քաղաքական էլիտան այսօր Խնձորեսկ է այցելելու. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ, բազմաթիվ պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելելու է Գորիս՝ Խնձորեսկ։ Առաջին անգամ Հայաստանում նշելու են Սպարապետի օրը, և քանի որ Մխիթար սպարապետի գերեզմանը գտնվում է Խնձորեսկում, երկրի էլիտան այդ օրը որոշել է նշել հենց այնտեղ։

Միջոցառումներն սկսվելու են կեսօրին, լինելու են ժողովրդական երգ, պար, տարբեր մրցաշարեր, Ռազմական ինստիտուտի սաների երդմնակալություն, սյունյաց ավանդական ուտեստներ՝ հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ, իսկ օրվա ավարտին՝ գալլա համերգ․ կմասնակցեն Շուշան Պետրոսյանը, Մրոն, Գագիկ Գինոսյանը։ Միջոցառումը կեզրափակվի հրավառությամբ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031