
Իսպանիայի հավաքականի երկրպագուները գտնում են, որ Պիկեն չպետք է պաշտպանի հավաքականի գույները

Հեղինակավոր Marca պարբերականը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում, որպեսզի պարզի նրանց տեսակետը՝ կապված «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի՝ Իսպանիայի հավաքականում հանդես գալու նպատակահարմարության հետ:
Պիկեն հայտնի է նրանով, որ միշտ քարոզել է Կատալոնիայի անկախության օգտին, իսկ համապատասխան հանրաքվեից և նրա խոսքերից հետո վերջին օրերին նրա մասին շատ է խոսվում:
Հարցման արդյունքներով պարզվեց, որ ֆուտբոլասերների 63 տոկոսը գտնում է, որ Պիկեն չի կարող պայքարել Կատալոնիայի անկախության համար և միաժամանակ պաշտպանել Իսպանիայի հավաքականի գույները: Ֆուտբոլիստն ինքը չի տեսնում ոչ մի անհնարին և անբնական բան:
Հարցմանը մասնակցել է ավելի քան 30 հազար ֆուտբոլասեր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը