Յուպ Հայնկեսը կգլխավորի «Բավարիան» մինչև մրցաշրջանի ավարտը
Վետերանը շատպում է օգնության:
«Բավարիայի» ղեկավարությունը 72-ամյա մասնագետին առաջարկել է գլխավորել թիմը Կարլո Անչելոտիին հեռացնելուց հետո: Ինչպես տեղեկացնում է Bild-ը, եթե Հայնկեսը համաձայնի, ապա պատմության մեջ 4-րդ անգամ կգլխավորի մյունխենցիներին:
2013 թվականին Յուպն արդեն վերադարձել էր ակումբ փրկչի դերում: Այն ժամանակ նա ընդունեց թիմը Լուի Վան Գալի հեռանալուց հետո: Այդ մրցաշրջանի արդյունքում Հայնկեսը մյունխենցիների հետ թրեբլ ձևակերպեց՝ հայտարարելով կարիերայի ավարտի մասին:
Անչելոտիի հեռացումից հետո «Բավարիան» ժամանակավորապես գլխավորեց իտալացու օգնական Վիլի Սանյոլը:
Մյունխենցիները հրաժարվեցին Նագելսմանի և Տուխելի թեկնածություններից՝ ի օգուտ Հայնկեսի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը