Կառավարությունը փորձում է բեռնաթափել դատարանները

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանության արժանացավ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նպատակ ունի թեթևացնել դատարանների գերծանրաբեռնվածությունը։

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զգալի մաս են կազմում ֆինանսական կազմակերպությունների և բանկերի հայցերով գործերը։ Ընդ որում, այդ գործերը, որպես կանոն, շատ տիպային են, բայց ծանրաբեռնում են դատարանը: Առաջարկության էությունն այն է, որ մենք ընդլայնենք նոտարի կատարողական մակագրության ինստիտուտը, և նմանատիպ պայմանագրերը ներկայացվեն նոտարին էլեկտրոնային տեսքով, վավերացվեն նոտարի կողմից էլեկտրոնային տեսքով: Նաև պարզեցված համակարգ ենք առաջարկում, որը թույլ կտա նոտարի կատարողական մակագրության միջոցով, խուսափելով դատական վեճերից, անմիջապես հարցը տանել կատարման»,- ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նա կարծիք հայտնեց, որ սա էապես կբեռնաթափի դատարանները, կարագացնի նմանատիպ գործերով հարցի քննությունը։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս