Բաժիններ՝

Մակրոնը հայտարարել է Իրաքի և Քրդստանի միջև հնարավոր միջնորդության մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Իրաքի համերկրային կառավարության եւ Իրաքյան Քրդստանի միջեւ։

«Եթե Իրաքի կառավարությունը ցանկանա, ապա Ֆրանսիան պատրաստ է միջնորդություն իրականացնել Բաղդադի կառավարության եւ Իրաքյան Քրդստանի միջեւ ՄԱԿ-ի նախաձեռնությանն աջակցելու համար»,-ասել է Մակրոնը Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Իր հերթին Իրաքի վարչապետը կոչ է արել քրդական ռազմականացված կազմավորումների մարտիկներին՝ մտնել իրաքյան բանակի կազմի մեջ: «Մենք զինված բախում չենք ցանկանում, թշնամանք կամ հարձակումներ չենք ցանկանում»,-հայտարարել է ալ Աբադին: «Մենք հարգում ենք քուրդ քաղաքացիների հավակնությունները: Մենք պետք է աշխատենք միասին, իսկ համերկրային կառավարության իշխանությունը պետք է տարածվի բոլոր տարածաշրջանների վրա: Ես խնդրում է փեշմերգային՝ համագործակցել Իրաքի զինված ուժերի հետ, ինչպես ավելի վաղ Մոսուլում էր»,-հավելել է վարչապետը:

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն կայացել է սեպտեմբերի 25-ին: Քրդստանի ընտրությունների եւ հանրաքվեի բարձրագույն անկախ հանձնաժողովի տվյալներով՝ տարածաշրջանի անկախության օգտին քվեարկել է ընտրողների 92,7 տոկոսը: Իրաքի իշխանությունները հանրաքվեն հայտարարել են անօրինական եւ ընդգծել, որ ինքնավարության տարածաշրջանային կառավարության հետ բանակցություններ չեն վարի քվեարկության արդյունքների շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս