
Չինական գավաթը Հոնկոնգի աճուրդում վաճառվել է ռեկորդային 37,7 մլն դոլարով

Սուների դինաստիայի ժամանակների վրձիններ լվանալու չինական գավաթը ռեկորդային 37,7 մլն դոլարով վաճառվել է Հոնկոնգի Sotheby՚s-ի աճուրդում: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հայտնել են աճուրդների տանը: Sotheby՚s-ի ներկայացուցիչները նշել են, որ գավաթը գերազանցել է «չինական ցանկացած կերամիկայի համաշխարհային ռեկորդը», որը երբեւիցե դրվել է աճուրդի:
Գավաթի նախնական արժեքը, որը աճուրդի էր հանվել հոկտեմբերի 3-ին, փորձագետները գնահատել են մոտավորապես 10,2 մլն դոլար. աճուդը տեւել է 20 րոպե: Գավաթը հեռախոսով ձեռք է բերել անանուն գնորդը: Սուների դինաստիան գոյություն է ունեցել 960-ից մինչեւ 1279 թվականը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: