«Նաիրիտի» խողովակների թալանին նպաստում է «Գրանդ Քենդին». «Նաիրիտի» համակարգող խումբ

Գիշանգղները հարձակվել են և հոշոտում են «Նաիրիտ» գործարանը: Տեղի ունեցողն այլ կերպ բնորոշել չի կարելի: 168.am-ը բազմիցս անդրադարձել է գործարանի սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանի ինքնագործունեությանը` արդեն առանց աճուրդի գործարանի գույքն օտարելու ակտիվ քայլերին:

«Նաիրիտի» համակարգող խումբն ահազանգում է, որ այժմ «Նաիրիտում» կտրտում են խողովակները և շուկայականից ցածր գնով, որպես մետաղի ջարդոն, վաճառում «Գրանդ Քենդի» ընկերությանը, որն էլ դրանք օգտագործում է Երևանի կաբելի գործարանի տարածքում պահեստների կառուցման նպատակով:

Մինչ նաիրիտցիները շարունակում են իրենց պայքարը «Նաիրիտի» վերագործարկման համար, այս հերթական թալանը նվազեցնում է գործարանի գրավչությունը ներդողների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031