Բաժիններ՝

«Բավարիայի» ֆուտբոլիստները մարզվում էին Անչելոտիից գաղտնի

«Բավարիայի» ֆուտբոլիստներին դուր չէր գալիս Կարլո Անչելոտիի մարզումների ինտենսիվությունը: 2016-17թթ. մրցաշրջանում խնդիրների մասին պատմել էին Ֆիլիպ Լամը և Խաբի Ալոնսոն, իսկ նոր մրցաշրջանում խնդիրը նոր մակարդակի էր հասել:

Ըստ Kiсker-ի տեղեկության՝ ֆուտբոլիստները Կարլ-Հայնց Ռումենիգեին են հայտնել իրենց դժգոհությունները և հավելյալ պարապմունքներ են անցկացրել: Ավելի ուշ, Կարլոն իմացել է այդ մասին և չեղյալ է հայտարարել բոլոր մարզումները, ինչի պատճառով որոշ ֆուտբոլիստներ մարզվում էին մարզադաշտից դուրս:

«Բավարիան» հեռացրեց Անչելոտիին անցյալ շաբաթ՝ Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ից կրած ջախջախիչ պարտությունից հետո (3:0): Ըստ Bild-ի տեղեկության՝ մյունխենցիների նոր գլխավոր մարզչի ամենահավանական թեկնածուն Թոմաս Տուխելն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս