
«Ես սիրում եմ Անչելոտիին, նա ինձ համար լավագույնն է». Դեյվիդ Բեքհեմ

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» նախկին աստղ Դեյվիդ Բեքհեմը պատմել է Կարլո Անչելոտիի հետ հարաբերությունների և զգացմունքների մասին:
«Ես սիրում եմ նրան: Նա ինձ համար լավագույնն է: Նա ամենահավանական մարզիչներից և մարդկանցից մեկն է, ամենահաջողակ մասնագետներից մեկը, այնպես որ, նրա հետ ամեն ինչ լավ կլինի»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Անչելոտին և Բեքհեմը միասին աշխատել են «Միլանում» և ՊՍԺ-ում: Անցյալ շաբաթ իտալացին հեռացվեց «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը