Բաժիններ՝

«Ցանկանում եմ, որպեսզի Զլատանը հնարավորինս երկար վերականգնվի». Իբրահիմովիչի բժիշկ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի բժիշկ Ֆրեդդի Փուն կոչ է արել շվեդին` չշտապել դաշտ վերադառնալ:

«Նա շատ ուժեղ է, բայց ֆուտբոլը նախկինի պես շարունակում է մնալ շփումային մարզաձև: Որպես բժիշկ` ես ցանկանում եմ, որպեսզի Զլատանը հնարավորինս երկար վերականգնվի և վերադառնա լիովին պատրաստ լինելուց հետո: Եղել է, երբ խաղացողը ժամանակից շուտ է վերադարձել, ինչը վատ հետևանքներ է ունեցել: Ես չեմ անհանգստանում Զլատանի վնասվածքի համար, բայց ամբողջովին վերականգնվելու համար ժամանակ է պահանջվում»,- բժշկի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

35-ամյա շվեդ հարձակվողը ծնկի ծանր վնասվածք է ստացել ապրիլին: Չնայած դրան, «Մանչեսթեր Յունայթեդը» օգոստոսի վերջին պայմանագիր կնքեց Իբրահիմովիչի հետ, որը նախատեսված է մեկ տարվա համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս