«ՊՆ-ում սպասվում են բարձրաստիճան պաշտոնյաների կրճատումներ». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաների թվի կրճատման վերաբերյալ նախագիծ են ներկայացնելու կառավարություն։

«ՊՆ համակարգում բազմաթիվ բաժանմունքներ կան, և տարիների ընթացքում այնպես է ձևավորվել, որ ղեկավար-պաշտոն զբաղեցնող մեր ծառայողների թիվը բավականին մեծ է։ Մենք ձգտում ենք, որ բաժինները դառնան հնարավորինս ունիվերսալ։ Որոշակի օպտիմալացում ենք անելու։ Այդուհանդերձ, մենք ամեն ինչ անում ենք, որ այսօր ծառայող մեր անձնակազմը կարողանա շարունակել աշխատանքը ՊՆ համակարգում, զինուժում, որովհետև դրանք մեծամասամբ մեծ փորձ ունեցող և մեծ ճանապարհ անցած մարդիկ են»։

Հարցին՝ մոտավորապես քանի՞ մարդ կկրճատվի, նա պատասխանեց, որ հիմա չի կարող թիվն ասել։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031