Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում նշել են ձեռքերը լվանալու օպտիմալ տևողությունը

Մարդը պետք է ձեռքերը լվանալու համար 20 րոպե ծախսի, որպեսզի լիովին ազատվի ախտածին մանրէներից: Այս մասին գրել է Guardian-ը՝ վկայակոչելով Թագավորական դեղագործական ընկերության տվյալները:

Ինչպես նշում են փորձագետները, գործընթացի օպտիմալ տեւողությունը որոշելու համար պարտադիր չէ ժամակարգավորիչ դնել. բավական է երկու անգամ երգել «Happy Birthday to You»-ն:

Հետազոտությունների համաձայն՝ այդ ժամանակը թույլ է տալիս «վերացնել» բոլոր վիրուսները եւ մանրԷները, որոնք կարող են մրսածություն, գրիպ եւ ստամոքսի խանգարում առաջացնել:

Դեղագործների տվյալներով՝ ձեռքերի պարզ լվացումն օգնում է կանխել փորլուծի դեպքերի շուրջ մեկ երրորդը եւ շնչառական վարակներով ախտահարման դեպքերի 16 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս