Բաժիններ՝

Դի Կապրիոն Ռուզվելտին կմարմնավորի Սքորսեզեի ֆիլմում

Հոլիվուդյան նշանավոր դերասան Լեոնարդո դի Կապրիոն գլխավոր դերակատարն է լինելու Մարտին Սքորսեզեի կինոդրամայում, որը նվիրված է ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտին: Այդ մասին հայտնել է Deadline Hollywood հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ որպես կինոնկարի պրոդյուսեր հանդես կգա դի Կապրիոն ինքը՝ Սքորսեզեի, ինչպես նաեւ հոլիվուդյան դերասան եկ պրոդյուսեր Չաք Փաչեքոյի հետ միասին: Կինոնկարի սցենարը գրելու է Սքոթ Բլումը: Նկարահանումներն սկսելու եւ ժապավենի թողարկման ժամկետները չեն ճշտվում:

Ավելի վաղ դի Կապրիոն նկարահանվել է Սքորսեզեի մի քանի աշխատանքներում, ներառյալ «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Անիծյալների կղզին», «Ուրացողները», «Գայլը՝ Ուոլ-սթրիթից» ֆիլմերը: Ներկայում դի Կապրիոն եւ Սքորսեզեն աշխատում են «Դեւը՝ սպիտակ քաղաքում» եւ «Ծաղկավոր լուսնի սպանողները» գրքերի էկրանավորման համատեղ նախագծերի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս