 
                        Ծով չունեցող երկրից ստանալ ծով տպավորություններ
 
                                    «National Geographic-Ռուսաստանը» սեպտեմբերին ավարտել է հերթական ֆոտոտուրը և ներկայացրել շրջագայության մասնակիցների վառ տպավորությունները:
Հայաստանի տարածքով երկար շրջագայություն, համեղ ընթրիք հրաշալի մարդկանց շրջապատում, հետաքրքիր դեմքեր և զրուցակիցներ. «National Geographic»-ի թղթակիցը տպավորված է Հայաստան այցելությամբ և նշում է, որ մթնոլորտը նպաստավոր էր հետաքրքիր լուսանկարներ ստանալու համար: Եղանակային պայմանները բարենպաստ էին, մարդիկ ստեղծագործաբար էին տրամադրված:

«Ծով չունեցող երկրից ստացանք ծով տպավորություններ: Ճանապարհորդություն կատարելու որոշումը դժվար չէր կայացնելը, որովհետև մեկնում էինք հրաշալի թիմով` պրոֆեսիոնալ ճանապարհորդներ, լուսանկարիչներ: Ուղևորությունը շատ գրավիչ թվաց, որոշեցի գնալ, մանավանդ, որ Հայաստան մեկնելու այլ առիթ մոտ ապագայում դժվար թե լիներ»,- նշել է հեղինակը:
Արդյունքները գերազանցել են սպասումները: Ճանապարհորդության մասնակիցներն ընդգծել են, թե Հայաստանը որքան հետաքրքիր երկիր է. մշակութային, բանահյուսության բնագավառում, կենցաղում` գունեղ անհատականություն, երբեմն՝ զվարճալի:
 
  
  
  
 
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        