Բաժիններ՝

«Բարսելոնան» կարող է տեղափոխվել ԱՊԼ, եթե Կատալոնիան ստանա անկախություն

Պատկերացրեք նման հեռանկարը: Կատալոնիայի սպորտի նախարար Ժերար Ֆիերասը հայտարարել է, որ կատալոնական ակումբներն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը:

«Եթե Կատալոնիան դառնա անկախ, ապա «Բարսելոնան», «Էսպանյոլը» և «Ժիրոնան» պետք է որոշեն, թե որտեղ են ուզում խաղալ: Նրանք կարող են ընտրել ինչպես՝ Իսպանիան, այնպես էլ՝ հարևան երկրները՝ Իտալիան, Ֆրանսիան կամ Անգլիան:

Իսպանիայում կան թիմեր ուրիշ երկրներից, որոնք խաղում են ցածրագույն լիգաներում: Ֆրանսիայում խաղում է «Մոնակոն», իսկ Անգլիայում՝ վալիական թիմեր: Չեմ կարծում, որ ՈւԵՖԱ-ն դեմ կլինի դրան»,- Ֆիերասին է մեջբերում The Mirror-ը:

Կատալոնիայի անկախության հանրաքվեն տեղի կունենա կիրակի: Իսպանական իշխանությունները չեն պատրաստվում ճանաչել հանրաքվեի արդյունքները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930