Բաժիններ՝

«Բավարիան» հեռացրեց Անչելոտիին

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռուﬔնիգեն ցավ է հայտնել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի պաշտոնաթողության կապակցությամբ: Համապատասխան որոշուﬓ ընդունվել է Չեմպիոնների լիգայի շրջանակում ֆրանսիական ՊՍԺ-ից կրած 0:3 հաշվով պարտությունից հետո:

«Մրցաշրջանի աﬔնասկզբից ﬔր թիﬕ ելույթները չեն արդարացրել ﬔր սպասելիքները: Փարիզում տեղի ունեցած խաղը ցույց տվեց, որ պետք է հետևություններ անել: Այսօր ես և Հասան Սալիհաﬕջիչը Կառլո Անչելոտիի հետ անցկացրել ենք բաց և լուրջ զրույց, նրան տեղեկացրել ընդունած որոշման մասին»,- ասել է Ռուﬔնիգեն:

Նա շնորհակալություն է հայտնել իտալացի մարզչին համագործակցության համար և ցավ հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ: «Անչելոտին իմ ընկերն է և կշարունակի ﬓալ, սակայն անհրաժեշտ էր որոշում կայացնել, որը բխում է «Բավարիայի» շահերից: Այժմ ես թիﬕց սպասում եմ դրական արձագանք ու լիարժեք նվիրում, ինչի արդյունքում կկարողանանք հասնել դրված նպատակներին»,- ասել է մյունխենյան ակումբի նախագահը:

«Բավարիայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Անչելոտիի օգնական, թիﬕ նախկին պաշտպան Վիլի Սանլյոլը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս