«Եթե Թուրքիայում ունենայինք շատ մարդիկ, թուրքերե՞նը պետք է լիներ երկրորդ պետական լեզուն». Ավետիք Իշխանյանը՝ Լևոն Մկրտչյանին

«Եթե այսօր Ռուսաստանին են հպատակ, վաղը թուրքերին հպատակ կլինեն»,- այսօր ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգի վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Ըստ նրա՝ այդ հայեցակարգի ընդունումը կբերի ներքին անկախության ջախջախման: Նա համոզմունք հայտնեց, որ այսօրվա Ազգային ժողովն այդ հայեցակարգին կողմ է քվեարկելու:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը խոսելով այս հայեցակարգի տնտեսական կարևորության մասին՝ ասել էր, որ մենք ունենք բազմաթիվ աշխատողներ Ռուսասատանում, որոնք ամեն տարի գնում-գալիս են, և շատ կարևոր է, որ ռուսերեն իմանան:

Ա. Իշխանյանը նախարարի այս հիմնավորմանն այսպես արձագանքեց. «Այսինքն՝ եթե Թուրքիայում ունենայինք շատ մարդիկ, թուրքերե՞նը պետք է լիներ երկրորդ պետական լեզուն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930