Գագիկ Բեգլարյանի 24-ամյա որդին պաշտոն է ստացել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի տեղեկություններով՝ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի որդին՝ Հրանտ Բեգլարյանը, պաշտոն է ստացել։ Նա նշանակվել է Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։
Փաստորեն, Հրանտ Բեգլարյանը կաշխատի հոր մտերիմի՝ թաղապետ Արա Սադոյանի ղեկավարությամբ։
Նշենք, որ Բեգլարյանի որդին ընդամենը 24 տարեկան է, մեկ տարի առաջ ամուսնացել է հոր մանկության ընկերոջ դստեր հետ։ Հրանտ Բեգլարյանն զբաղվում էր հոր բիզնեսների ղեկավարմամբ։ Մամուլում նրա անունը հայտնվել է միայն դպրոցական տարիներին թիվ 114 դպրոցում դեբոշների համատեքստում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: