
«Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը 100 մլն եվրո կառաջարկի Անտուան Գրիզմանի համար

«Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն ամռանը կարող է փոխել ակումբը: Այն բանից հետո, ինչ Դիեգո Կոստայի տրանսֆերն «Ատլետիկո» պաշտոնապես կայացավ, հավանականությունը, որ Անտուան Գրիզմանը կհեռանա մադրիդյան ակումբից, էականորեն աճեց:
Ըստ ESPN,-ի տեղեկության՝ ամռանը Գրիզմանի հրաժարագինը 200 միլիոնից կիջնի մինչև 100 մլն եվրո, և այդ իրավիճակից պատրաստ կլինի օգտվել «Մանչեսթեր Յունայթեդը»: Սպասվում է, որ 2018թ. ամռանը «կարմիր սատանաները» ֆրանսիացի հարձակվողի համար «հնդկացիներին» կառաջարկեն վերջինիս հրաժարագինը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը