Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում կանանց թույլ կտան նստել ղեկի առջև

Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ թագավորն ստորագրել է հրամանագիր, որն առաջին անգամ կանանց թույլ կտա վարորդական իրավունքներ ստանալ։

Պետության ղեկավարը կարգադրել է կազմել նախարարական խորհուրդ, որն օրինագիծ կպատրաստի 30 օրվա ընթացքում, իսկ այնուհետեւ մինչեւ 2018 թվականի հունիսը կընդունի այն, ինչի մասին հայտնել է The Daily Mail-ը՝ վկայակոչելով սաուդյան զանգվածային լրատվամիջոցները:

Սաուդյան Արաբիայում կանանց համար ավտոմեքենա վարելու արգելքը փաստորեն գործում է 1990 թվականից, բայց այն ոչ մի կերպ ամրագրված չէ տեղական օրենքներում: Այդ երկիրը միակն է աշխարհում, որտեղ դե ֆակտո նման արգելք է գործում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930