Քեմերոնը սկսել է 1 մլրդ դոլար բյուջեով «Ավատար»-ի շարունակության նկարահանումները
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ձեռնամուխ է եղել իր «Ավատար» ֆիլմի շարունակության նկարահանումներին: Այդ մասին հայտնել է Deadline-ը: Կինեմատոգրաֆիստը պատրաստվում է հետեւողականորեն աշխատել ֆրանշիզայի երկրորդ, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերի վրա. ընդհանուր բյուջեն կազմելու է ավելի քան 1 մլրդ դոլար:
Առաջին սիքվելի ռելիզը պլանավորված է 2020 թվականի դեկտեմբերի 18-ին, հաջորդ մասի պրեմիերան՝ 2021 թվականի դեկտեմբերին, չորրորդ եւ հինգերորդ ֆիլմերը կթողարկվեն 2024 եւ 2025 թվականներին՝ համապատասխանաբար:
Նշվում է, որ նախագիծն ամենաթանկարժեքներից մեկը կդառնա կինեմատոգրաֆի պատմության մեջ՝ հաշվի առնելով բոլոր չորս կինոնկարների բյուջեն: 2016 թվականի ապրիլին Քեմերոնը հայտարարել էր, որ սկսել է «Ավատար»-ի բոլոր չորս մասերը նկարահանել միաժամանակ: Սպասվում էր, որ ընդհանուր առմամբ դրանց տեւողությունը կազմի մոտավորապես ութ ժամ: Ֆիլմերի էկրան բարձրանալու ամսաթիվը քանիցս հետաձգվել է:
«Ավատար»-ը պատմում է Պանդորա մոլորակի վրա հաշմանդամ ծովային հետեւակայինի արկածների մասին: Ֆանտաստիկ ժապավենի ռելիզը կայացել է 2009 թվականին: Այն երեք «Օսկար» մրցանակ է ստացել լավագույն օպերատորական աշխատանքի, լավագույն դեկորացիաների եւ լավագույն տեսողական էֆեկտների համար:
Կինոնկարն առեւտրային տեսակետից ամենահաջողվածն է համարվում կինեմատոգրաֆի պատմության մեջ. այն համաշխարհային վարձույթում գրեթե 2,8 մլրդ դոլար է հավաքել՝ 237 մլն դոլար բյուջեի դեպքում: