Giorgio Armani-ն արևապաշտպան ակնոցների նոր հավաքածու է թողարկել
Իտալական նորաձեւության Giorgio Armani բրենդը թողարկել է արեւապաշտպան ակնոցների աշուն-2017 նոր հավաքածուն: Այդ մասին հայտնել են ընկերության ներկայացուցիչները:
Կանանց համար նախատեսված ֆլագմանական մոդելն իրենից ներկայացնում է կլոր ակնոց փիրուզագույն, վարդագույն, ոսկեգույն, մանուշակագույն եւ կանաչ գույնի հաստ շրջանակներով: Նոր շարքում տղամարդկանց համար ակնոցների համար նշանաբանը դարձել է՝ «Խիզախիր եւ դուրս արի հնարավորի սահմաններից»:
«Լինզաների միջեւ բարակ մետաղյա կամրջակն ստեղծում է ընդարձակության եւ թեթեւության զգացողություն եւ առնականություն հավելում կերպարին»,-ընդգծել են ստեղծողները:
Giorgio Armani ընկերությունը ստեղծվել է 1975 թվականին իտալացի մոդելագործ Ջորջո Արմանիի եւ ձեռնարկատեր Սերջո Գալեոտիի կողմից: Ընկերությունը հագուստ, կոշիկ եւ աքսեսուարներ է թողարկում տղամարդկանց, կանանց ու երեխաների համար, ինչպես նաեւ ժամացույցներ, զարդեր, կահույք եւ դեկորի առարկաներ՝ Giorgio Armani, Emporio Armani, Armani Exchange, Armani Jeans, Armani Junior, Armani Casa եւ այլ բրենդների ներքո: