Անսպասելի էր հաղթանակ «Yerevan Open»-ում. Կարեն Գրիգորյան
Շախմատի «Yerevan Open» ﬕջազգային մրցաշարի հաղթող Կարեն Գրիգորյանի կարծիքով իր համար հաղթանակն անսպասելի էր:
«Ինձ համար շատ հաջող էր Երևանի երկրորդ ﬕջազգային մրցաշարը: Այն իսկապես ուժեղ ստացվեց, քանի որ մասնակիցները թե Հայաստանից, թե արտերկրից ուժեղ էին: Բայց կարևոր է, որ հաջողությունն էլ քեզ ժպտա: Սա իմ առաջին մասնակցությունն էր և ﬔկնարկում առաջին տեղի հույս չունեի: Ես վարկանիշով 13-րդն էի և աﬔն ինչ հաջող դասավորվեց: Ինձ համար աﬔնաբարդ պարտիան Հրանտ Մելքումյանի դեմ պարտիան էր: Մոտ 5 ժամ խաղացինք»,- ասաց Գրիգորյանը:
Հայաստանի շախմատային ակադեﬕայում կայացած ﬕջազգային երկրորդ մրցաշարի վերջին` 9-րդ տուրում Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Հովհաննես Գաբուզյանի հետ: 9 հնարավորից հավաքելով 7,5 ﬕավոր՝ Գրիգորյանը դարձավ մրցաշարի հաղթող: Նույնքան ﬕավոր հավաքեց Աﬕն Թաբաթաբեյը, սակայն զիջեց լրացուցիչ ﬕավորներով:
Մրցաշարին մասնակցում էին 13 երկրի 150 շախմատիստ, այդ թվում` 25 գրոսմայստեր և 30 ﬕջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետներ: